Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վալերի Լոշչինինը կարծում է, որ «կովկասյան քառյակի» (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան եւ Ռուսաստան) առաջնորդների հանդիպումը կարող է նպաստել Վրաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը: «Նման հանդիպումը դեռեւս միայն գաղափար է, որը կարող է իրականանալ միայն այն դեպքում, եթե առկա լինի մասնակից երկրների առաջնորդների կամքը»,-այսօր ասել է լրագրողներին Լոշչինինը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «Նման հանդիպման իմաստը նրանում է, որ ժողովրդավարական ուժերը լսեն մտահոգության ձայնը կապված Վրաստանում ստեղծված իրավիճակի հետ, եւ որպեսզի հաղթանակի Սահմանադրության հանդեպ հարգանքի ոգին»,- նշել է նա: