Այսօր հրեական երկու սինագոգների մոտ տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Մեծ Արեւելքի իսլամական մարտիկներ` Ճակատ» իսլամական ծայրահեղական խմբավորումը: Նրա ներկայացուցիչը, հաղորդում է Անատոլիական գործակալությունը, հայտարարել է, որ այդ պայթյունները «իրականացվել են մահմեդականների նկատմամբ ճնշումը բացառելու նպատակով»: Նա հաղորդել է նաեւ, որ կազմակերպությունը ապագայում եւս ծրագրում է նման գործողությունների կատարում: Ստամբուլում տեղի ունեցած պայթյունների արդյունքում զոհվել է ավելի քան 24 մարդ, հարյուրից ավելը ստացել են վնասվածքներ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը: