Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Տոգոյի Հանրապետության դեսպան Սոտու Բերեն Փարիզում ստորագրել են արձանագրություն երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Տոգոն Աֆրիկայի 29-րդ պետությունն է, որի հետ Հայաստանը կունենա դիվանագիտական հարաբերություններ: «Սա եւս մեկ քայլ է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ»,-այս առիթով ասել է Է.Նալբանդյանը: