AM
15 November 2003 - 16:29 AMT

ԲՈՒՇ ԴՅՈՒ ՌՈՆ ՆԱՀԱՆԳԸ ԿԽՈՉԸՆԴՈՏԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ

Քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն նահանգը կխոչընդոտի այդ երկրի անդամակցությանը Եվրամիությանը: Այդ մասին հայտարարել է այցով Երեւանում գտնվող նահանգի ղեկավար Ժան Նոել Գերինին: Հիշեցնենք, որ 2001 թվականին Ֆրանսիայի Սենատը պաշտոնապես ճանաչել է անցյալ դարասկզբին երիտթուրքերի կառավարության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը: