Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն չեն մրցակցում Հարավային Կովկասում: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը: Վաշինգտոնն ու Մոսկվան համագործակցում են Հարավային Կովկասին վերաբերող շատ հարցերի շուրջ, այդ թվում եւ Հայաստանի հետ համագործակցության հարցում: Նրա խոսքերով, Ռուսաստանը եւ ԱՄՆ, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, սերտ համագործակցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում: Նման պատկեր է նաեւ տնտեսական ոլորտում, հայտարարել է դեսպանը` ընդծելով, որ ԱՄՆ-ն ակտիվ աջակցում է հայկական ապրանքների արտահանմանը Ռուսաստան: