Տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել այսօր ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնիին: ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-իրանական ռազմական համագործակցության բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: