AM
14 Հունվար 2012 - 06:51 AMT

Վեյկ ան Զեեի առաջին տուրում Լևոն Արոնյանը կխաղա Սերգեյ Կարյակինի հետ

Հունվարի 14-ին հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում մեկնարկում է ավանդական «Տատա ստիլը»: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի A մրցաշարին և առաջին տուրում նրա մրցակիցը կլինի սերգեյ Կարյակինը (Ռուսաստան):

Առաջին տուրում նաև տեղի կունենան Դավիթ Նավարա (Չեխիա)-Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Անիշ Գիրի (Հոլանդիա), Թիմուր Ռաջաբով (Ադրբեջան)-Ֆաբիանո Կարունա (Իտալիա), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)-Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)-Վուգար Հաշիմով (Ադրբեջան), Գատա Կամսկի (ԱՄՆ)-Լյուկ վան Վելլի (Հոլանդիա) պարտիաները:

Ժամանակի հսկողությունը մրցաշարում 100 րոպե է 40 քայլի համար, այնուհետև 50 րոպե 20 քայլի համար և 15 րոպե մինչև պարտիայի ավարտը 60 վայրկյան հավելումով յուրաքանչյուր քայլի համար, սկսած առաջինից:

Մրցաշարը կավարտվի հունվարի 29-ին և շախմատիստները կհանգստանան հունվարի 18-ին, 23-ին և 26-ին: