AM
14 Հունվար 2012 - 07:19 AMT

Արթուր Աբրահամն ու Օսկար Ֆարիասը մասնակցել են կշռման արարողությանը

Գերմանիայում տեղի է ունեցել Արթուր Աբրահամի (Գերմանիա) և արգենտինացի Օսկար Ֆարիասի կշռման արարողությունը: Հայ բռնցքամարտիկը կշռել է 167,5 ֆունտ, իսկ մրցակիցը մի փոքր թեթև էր՝ 166 ֆունտ:

Մենամարտը տեղի կունենա հունվարի 14-ին Օֆֆենբուրգի Baden-Arena-ում:

Դա կլինի Աբրահամի առաջին մենամարտը տևական ընդմիջումից հետո: Բռնցքամարտիկը վերջին մենամարտն անց է կացրել 2011թ. մայիսի 11-ին Super Six մրցաշարի շրջանակներում՝ զիջելով ամերիկացի Անդրե Ուորդին, որն էլ դարձավ մրցաշարի հաղթողը՝ հաղթելով Կառլ Ֆրոչին: