Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հեռագիր է հղել Կարաբիներների բանակի գլխավոր հրամանատարությանը նոյեմբերի 12-ին Իրաքում իրականացված ահաբեկչության արդյունքում 17 իտալացի զինծառայողների մահվան կապակցությամբ: «Մեր համերաշխությունն ենք հայտնում խաղաղության եւ անվտանգության երաշխավոր, ահաբեկչության դեմ ակտիվորեն պայքարող Իտալիայի կարաբինիերների բանակին»,-ասվում է ուղերձում: