Նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի Սենատում տեղի է ունեցել Ֆրանսիայի Աշխարհագրական միության կողմից հրատարակված «Հայաստան» նկարազարդ ալբոմի շնորհահանդեսը: Ալբոմի նախաբանը գրել է Շառլ Ազնավուրը: Շնորհահանդեսին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանսիայի աշխարհագրական միության նախագահ Ժան Բաստիեն: