Թուրքական դպրոցներում բազմաթիվ բողոքների հիման վրա քննական տոմսերից հանել են «հայերի վայրագությունների» մասին հարցերը, գրում է թուրքական Vatan-ը:
Թերթի տվյալների համաձայն, Բաքիրքոյ շրջանի ազգային կրթության կառավարումը դպրոցներին է փոխանցել քննաթերթիկները, որոնցում «հայերի ինչ-որ վայրագությունների» մասին հարցեր կան:
Բաքիրքոյի Տաթյան հայկական դպրոցում քննությունների ժամանակ «Հասարակական աշխատողների արհմիությունների համադաշնության» նախագահ Սամի Էվրենը լքել է քննական դահլիճը, քանի որ էթիկ չի համարել հետևել քննություններին, որտեղ ռասիստական հարցեր են տալիս: