Հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է «Տատա սթիլ» ավանդական փառատոնը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2-րդ տուրում երկրորդ հաղթանակն է տարել. այս անգամ նա հաղթանակ է տարել Հիկարու Նակամուրայի նկատմամբ`ԱՄՆ: Երկու տուրերից հետո Արոնյանը երկու միավորորվ А տուրնիրում գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երեք շախմատիստներ` Մանգուս Կրլսենը` Նորվեգիա, Անիշ Գիրին` Հոլանդիա և Նակամուրան ունեն 1.5-ական միավոր: 3-րդ տուրում Արոնյանը հանդիպելու է Կարլսենի հետ:
Մրցաշարում ժամանակի կառավարումը 40 քայլերի համար 100 րոպե է, ապա 20 քայլի համար 50 րոպե և 15 րոպե նինչև պարտիայի ավարտը` յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից, 30 վարկյանի ավելացմամբ: Առաջնությունը կավարտվի հունվարի 29, իսկ շախմատիստները կհանգստանան հունվարի 18, 23 և 26:






