Հայաստանը շահագրգռված է Վրաստանում կայունության պահպանմամբ եւ ոչ մի պարագայում չի ձեռնրակի այնպիսի գործողություններ, որոնք կարող են վնասել վրացական պետությանը կամ գնահատվել որպես միջամտություն նրա ներիքին գործերին: Այդ մասին ասվում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունից «Արմինֆո» գործակալությանը տրամադրված հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն, պաշտոնական Երեւանը նաեւ անթույլատրելի է համարում տարաբնույթ շահարկումները Վրաստանի հայկական համայնքի շուրջ, որն անկեղծորեն շահագրգռված է իր պետության միասնությամբ, կայունությամբ եւ բարգավաճմամբ: