AM
13 November 2003 - 14:44 AMT

ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՎԵԼԱՆԱ

Հայաստանի Կենտրոնական Բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 16-ին կմեկնի Ֆրանկֆուրտ` մասնակցելու «Գերմանա-հայկական հիմնադրամ» վարկային ծրագրի դիտորդական խորհրդի հերթական ժողովին: Ժողովի ընթացքում նախատեսվում է Գերմանա-հայկական հիմնադրամի վարկային միջոցների ավելացման պայմանագրի ստորագրում ՀՀ Կենտրոնական բանկի եւ Գերմանական զարգացման բանկի «KfW» միջեւ: