AM
12 November 2003 - 18:13 AMT

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԷՍՍԵԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿ

Պատմական թեմաներով գրական ստեղծագործության համար սահմանված Իտալիայի «Մինտուրնո» ազգային մրցանակը այս տարի շնորհվել է Մարկո Իմպալյացոյին «Պատուհան դեպի եղեռն. Չտպագրված փաստաթղթեր 1915 – 1916 թթ. հայերի կոտորածի վերաբերյալ» մենագրության համար: Ինչպես հաղորդել են Իտալիայում Հայաստանի դեսպանատանը, թուրքական Դիարբեքիր եւ Մարդին քաղաքներում հայերի կոտորածի մասին պատմող այդ մենագրությունը լույս է տեսել 2000թվականին, իսկ այս տարի վերահրատարակվել է չորրորդ անգամ: