AM
17 January 2012 - 11:58 AMT

ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը քննարկել է իրավիճակը շփման գծում Անջեյ Կասպրշիկի հետ

Հունվարի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը ընդունել է ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ներկա իրադրության վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև հունվարի 17-ի պլանավորված դիտարկումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում:

Երկու կողմից ընդգծվեց կրակի դադարեցման ռեժիմի պահպանման և ամրացման, շփման գծում միջադեպերի կանխման մեխանիզմերի ստեղծման անհրաժեշտությունը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: