AM
11 November 2003 - 15:16 AMT

ՓԱՐԻԶՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՖՐԱՆՍԻԱՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Մասնավոր այցով Փարիզում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Անրի Ժակոլենին: ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են դեկտեմբերին ԵԱՀԿ միջնորդների ղարաբաղյան հակամարտության գոտի կայանալիք այցի հետ կապված հարցեր: