Հինգշաբթի օրը` հունվարի 19-ին, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը նախապատրաստելու հարցով, չորեքշաբթի օրը 2011թ. ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների ամփոփիչ մամլո ասուլիսում ռուսական և արտասահմանյան լրագրողների համար հաղորդել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
«Ռուսաստանը մտադիր է այսուհետ ևս օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, այդ թվում` ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, Մինսկի խմբի համանախագահները նույնպես ներկա կգտնվեն նախագահների հանդիպմանը Սոչիում»,- ասել է Լավրովը:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը տեղի կունենա հունվարի 23-ին Սոչիում: