Նոյեմբերի 11-15-ը Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը խոսնակ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ կայցելի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի հերթական 22-րդ նիստի աշխատանքներին: ՀՀ խորհրդարանի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, համաժողովի շրջանակներում տեղի կունենա գիտաժողով «ԱՊՀ անդամ երկրների համագործակցության կատարելագործումը միջազգային ահաբեկչության եւ դրա ֆինանսավորողների դեմ» թեմայով: Այցի շրջանակներում Սանկտ Պետերբուրգում նախատեսվում են նաեւ մի շարք պաշտոնական հանդիպումներ: