AM
18 January 2012 - 11:32 AMT

Երուսաղեմի հայերը տոնում են Քրիստոսի Ծնունդը

Իսրայելը միակ երկիրն է, որտեղ Սուրբ Ծնունդը պաշտոնապես տոնում են երեք տարբեր օրերի: Այդպես, Հայկական ուղղափառ եկեղեցում Ծննդյան տոնակատարությունը հունվարի 18-19-ին է հին տոմարով:

Ի նշանավորումն Ծննդյան լուսավոր տոնի ՀԱԵ Երուսաղեմյան թեմի պատրիարքը կգլխավորի Երուսաղեմի Հին քաղաքից Բեթղեհեմ շարժվող թափորը: Այնուհետև Բեթղեհեմում` Ծննդյան տաճարում, տոնի պատվին տեղի կունենա ընդունելություն, իսկ երեկոյան տոնական պատարագ կմատուցվի:

Ըստ ավանդույթի, այդ օրը հավաքվում են տոնական ճաշի, որի սեղանին պետք է անպայման լինեն փլավն ու ձուկը:

Այդ օրը համընկնում է նաև Հունական և Ռուսական ուղղափառ եկեղեցիների ուխտագնացության հետ Քասր ալ-Յահուդի` Աստծո հայտնության տոնի առթիվ, իսկ Եթովպյան ուղղափառ եկեղեցին տոնում է Քրիստոսի Մկրտությունը: