ԱՊՀ տարածքում ռազմական համագործակցության հետագա ամրապնդման հարցերը կքննարկվեն Համագործակցության մասնակից-պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) հերթական նիստի ժամանակ, որը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում: Ինչպես «Ինտերֆաքս» գործակալությանն է հաղորդել ԱՊՀ ՊՆԽ քարտուղարության պետ Ալեկսանդր Նեկրասովը, համաժողովը կանցնի Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավար Սերգեյ Իվանովի նախագահությամբ: «Նիստի օրակարգի հիմնական հարցերը կլինեն ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանը, արտադրող-գործարանների գներով ռուսական ռազմատեխնիկայի առաքման պլաններին, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի վերանորոգմանը վերաբերող հարցեր»,-նշել է Ա.Նեկրասովը: