AM
10 November 2003 - 14:58 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ Է ՊԱՅԹԵՑՎԵԼ

Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Ասպինձայի շրջանի Գամաուրի գյուղում երեկ հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով ամբողջությամբ ավերվել է տեղական հիվանդանոցի շենքը: «Regnum» գործակալության հաղորդագրության համաձայն, զոհերի եւ վիրավորների մասին չի հաղորդվում: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: