AM
19 Հունվար 2012 - 11:04 AMT

Մասնատված դիակի պատմությունը Հոլիվուդում շարունակվում է. Ոստիկանները գտել են ոտքերը

Լոս Անջելեսի ոստիկանությունը գտել է մասնատված դիակի ոտքերը, որի գլուխն ու ձեռքերը հայտնաբերվել էին օրերս: Ինչպես հայտնում է Assotiated Press-ը, ոստիկանության աշխատակիցները խուզարկում են Canyon Drive-ի բլուրները ՝ փորձելով հայտնաբերել զոհի մարմնի մյուս մասերը, որը ենթադրաբար հայազգի է:

Ինչպես հայտնել է գործակալությունը, շուրջ 30 աշխատակից է զբաղվում այդ գործով: Վերջերս հայտնաբերված ձեռքը եղել է գլխից 50 յարդ հեռավորության վրա: Ոստիկանությունը պնդում է, որ զոհի անձը կհաստատվի մատնահետքերի շնորհիվ:

Լոս Անջելեսի ոստիկանությունը սկսել է Հոլիվուդի այգում հայտնաբերված տղամարդու գլխի վերաբերյալ գործը: Նախնական տվյալներով, տղամարդը, ով ենթադրաբար ազգությամբ հայ է, մոտ 40 տարեկան էր: Ոստիկանությունը մտադիր է պարզել զոհվածի ինքնությունը ատամների և մատնահետքերի փորձաքննության միջոցով, գրում է Los Angeles Times-ը:

Պոլիէթիլենային տոպրակով թաղված գլուխը գտնվել է երկու կանանց կողմից, որոնք զբոսանքի էին տարել իրենց շներին: Ոստիկանության տվյալներով, գլխի վիճակից դատելով, մարդը վերջերս է մահացել: