Ապրիլի 21-ին ամերիկյան Գլենդել քաղաքի Կենտրոնական գրադարանում կկայանա «Մարդու անգթությունը մարդու նկատմամբ» թեմայով գիտաժողով, որտեղ հիմնականում կքննարկվեն հայերի, հրեաների եւ ռուանդացիների նկատմամբ իրականացված ոճրագործությունները: Կոնֆերանսի ընթացքում, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Գլենդելի Հասարակական քոլեջի պրոֆեսոր պատմաբան Լեւոն Մարաշլյանը հանդես կգա 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստի հերքման պատճառների մասին զեկույցով: Նույն քոլեջի հասարակական գիտությունների բաժնի նախագահ Ռոջեր Բաուերմանը ելույթ կունենա հայ ժողովրդի բռնագաղթի հարցին նվիրված զեկույցով: Կոնֆերանսն անցկակվելու է հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «հիշատակման շաբաթվա» շրջանակներում: