AM
20 January 2012 - 06:56 AMT

Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են նախագահների եռակողմ հանդիպման նախապատրաստումը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովը Մոսկվայում քննարկել են հունվարի 23-ի Սոչիում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման նախապատրաստմանն առնչվող հարցեր, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Կողմերը «քննարկել են օրակարգի մի շարք արդիական հարցեր, այդ թվում Սոչիում կայանալիք նախագահական հանդիպման նախապատրաստումը»,տեղեկացրել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում նախարարների հանդիպումների ավարտին: