AM
6 November 2003 - 17:53 AMT

ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԷՋԸ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը Կոնգրեսի անդամների հետ Վաշինգթոնում հանդիպման ժամանակ ներկայացրել է «Ամերիկյան կառավարական օգնությունը Հայաստանին» ինտերնետային էջը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, www.usa.am/assistance ինտերնետային էջում տեղեկատվություն է ներկայացված Հայաստանին ամերիկյան օգնության ծավալների մասին, նկարագրվում են տնտեսության տարբեր ոլորտներում եւ երկրի մարզերում իրականացվող ծրագրերը: «Էջում ներկայացված տեղեկությունները վկայում են այն կարեւորության մասին, որն ամերիկյան վարչակազմը տալիս է Հայաստանի հետ համագործակցությանը», – հայտարարել է Ջոն Օրդուէյը: