Վաշինգթոնում ավարտվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, նիստի մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել Հայաստանում տնտեսական բարեփոխումներին ԱՄՆ աջակցության, կաշառակերության դեմ պայքարի, միջազգային առեւտրի եւ էներգետիկայի հարցերին: Հանձնաժողովի անդամներն ընդունել են երկկողմ տնտեսական համագործակցության ոլորտում մոտ ապագայում նախատեսվող գործողությունների պլանը: Խմբի հաջորդ հանդիպումը կկայանա 2004 թվականին Երեւանում: