AM
21 Հունվար 2012 - 07:53 AMT

Հայաստանի թաեքվոնդոյի հավաքականը կմասնակցի Կազանի միջազգային վարկանիշային մրցաշարին

Կազանում հունվարի 24-30-ը տեղի կունենա թաեքվոնդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշար` եվրոպական երկրների մարզիկների մասնակցությամբ: Լոնդոնյան խաղեր մեկնելու իրավունք կստանան լավագույն եռյակ մտնողները:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանը մրցավայր կուղեկցի Եվրոպայի երիտասարդների 2010թ.չեմպիոն Հայկազ Սամվելյանին (58կգ) և Եվրոպայի 2008թ. չեմպիոն Արման Երեմյանին (80կգ): Հայաստանի մարզիկները հունվարի 23-ին կմեկնեն մրցավայր: