AM
5 November 2003 - 14:42 AMT

ԱՐԹՈՒՐ ՌԱՍԻԶԱԴԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՆ

Ադրբեջանի խորհրդարանը նախօրեին պաշտպանել է Արթուր Ռասիզադեին երկրի վարչապետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ Իլհամ Ալիեւի առաջարկը: Հիշեցնենք, որ Ռասիզադեն այդ պաշտոնը զբաղեցնում էր 1996 թվականից մինչեւ 2003 թվականի օգոստոսը, երբ նախկին նախագահ Հեյդար Ալիեւը այդ պաշտոնի համար առաջադրեց Ալիեւ-կրտսերին` որպես իր հետնորդի: Ռասիզադեն այդ ժամանակ նշանակվել էր վարչապետի առաջին տեղակալ: