Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Ղըլիչդարօղլուն հեռաձայնել է Դինքի կնոջը՝ Ռաքելին Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտնում է CNNturk-ը: Ղըլիչդարօղլուն նշել է, որ «ընտանիքի ցավը մեծ էր, իսկ դատավճիռը միայն կրկնապատկեց այն»:
Ինչպես հայտնի է Ղըլիչդարօղլուն քննադատել է Հրանտ Դինքի սպանության գործով կայացված դատավճիռը:
Հունվարի 17-ին թուրքական դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվող Էրհան Թունջելին և ցմահ բանտարկության` Յասին Հայալին:
Դատավարությունը տևեց 5 տարի: Հրանտ Դինքը սպանվել է 200թ. հունվարի 19-ին իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը:
Դինքի ընտանիքի փաստաբանները գտնում են, որ Սամասթը գործիք է եղել հանցագործության պատվիրատուների ձեռքում: