Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւ` Եվրոպայի Խորհրդի ԱԳ նախարարների կոմիտեի 113-րդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Նրա ելույթը համաժողովում սպասվում է նոյեմբերի 6-ին: Նշենք, որ ներկայումս Մոլդովան նախագահում է ԵԽ Նախարարների կոմիտեյում: