AM
5 November 2003 - 14:34 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԴԱՌՆԱԼ

Ադրբեջանը մտադիր է ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու դառնալ: Այդ մասին, Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւն` իր բուլղարացի գործընկեր Նիկոլայ Սվինարովի հետ կայացած բանակցություններից հետո: «2004 թվականի մայիսին Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը, անցնելով Բուլղարիայի ճանապարհով, կդառնա ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու», – ասել է Ս.Աբիեւը: Նա հաղորդել է, որ ներկայումս աշխատանք է տարվում Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ անհատական համագործակցության ծրագրի ստեղծման ուղղությամբ: