AM
21 January 2012 - 13:08 AMT

Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց կայացել է բողոքի ակցիա

Ադրբեջանի սփյուռքի միջազգային կենտրոնը, Հայրենական Մեծ պատերազմի վետերաննների խորհուրդը և այլ կազմակերպություններ շաբաթ օրը իրկանացրել են բողոքի ակցիա Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան առջև, հայտնում է trend.az-ը:

Ակցիային մասնակցել է մոտ 60 մարդ, ովքեր ձեռքում պահել են «Ֆրանսիա՛, կանգ առ», «Սարկոզիի խայտառակությունը», «Ադրբեջանն ու Թուրքիան եղել և լինելու են միասնական» անվանումներով պաստառներ:

Ակցիայի մասնակիցները Ֆրանսիայի դեսպանատանն են ուղել իրենց որոշումը:

Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը ընդունել է Հյաոց ցեղասպանության ժխտումը քրեականացնոց օրինագիծ:

Ի պատասխան դրան Թուրքիան հայտարարել էր այն մասին, որ սառեցնում է դիվանագիտական հարաբերությունները Ֆրանսիայի հետ: