Այսօր` հունվարի 23-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Սոչի: Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, այցի շրջանակներում ծրագրվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների երկկողմ հանդիպում:
Այսօր կկայանա նաև Հյաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` նվիրված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: