AM
23 January 2012 - 05:24 AMT

Այսօր Ֆրանսիայի Սենատը կքննարկի ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը

Այսօր` հունվարի 23-ին, Ֆրանսիայի Սենատը կքննարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է պատգամավոր Վալերի Բուայեի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:Այն ցեղասպանության փաստը ժխտելու համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Դեկտեմբերի 7-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից:

Դեկտեմբերի 18 Ֆրանսիայի Սենատի Օրենսդիր հանձնաժողովը որոշում էր կայացրել չդիտարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծի մերժման որոշումն ընդունվել է 23 «կողմ», 9 «դեմ» և 8 ձեռնպահ ձայներով: Համաձայն այդ որոշման, օրինագիծը Սենատի կողմից դիտարկվելու է, ընդ որում, մինչև ընդհանուր քվեարկությունը ուշադրություն է դարձվելու վերոհիշկալ հանձնաժողովի որոշմանը:

Ֆրանսիայի ԱԺ-ում օրինագծի ընդունումից հետո Թուրքիան սպառնում է խզել բոլոր դիվանագիտական հարաբերությունները Ֆրանսիայի հետ: