Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հովհաննես-Պողոս II-ը Ֆրանսիայում եւ Վատիկանում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանին պարգեւատրել է Սուրբ Աթոռի բարձրագույն շքանշանով` Սբ. Գրիգորի Մեծ Խաչով: Վատիկանի պետքարտուղար Անջելո Սոդանոնի խոսքերով` պարգեւը հանձնվել է «ի պատիվ այն երկրի, որը ներկայացնում է դեսպանը Սուրբ Աթոռում, ինչպես նաեւ իբրեւ առհավատչյան այն հարգանքի, որ Հռոմի Պապը տածում է դեսպան Է.Նալբանդյանի նկատմամբ»: