AM
4 November 2003 - 14:36 AMT

ՄՈՍԿՎԱՅԻ ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ԱԴԱՄԱՆԴՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՄԵԹՈԴ

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի մաքսատան աշխատակիցներն անցյալ շաբաթվա վերջին «Մոսկվա-Խոշիմին» չվերթի ուղեւորներին ստուգելիս ձերբակալել են Հայաստանի մի բնակչուհու, որը փորձել է Ռուսաստանից ապօրինաբար դուրս հանել ադամանդների խոշոր խմբաքանակ: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով ՌԴ մաքսային կոմիտեի մամուլի ծառայությունը, ուղեւորուհին հրաժարվել է լրացնել մաքսային հայտարարագիրը` տեսչի ուշադրությունը գրավելով նյարդային պահվածքով: Անձնական ստուգման արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 266 ադամանդ, որոնց փոխադրումն իրականացվում էր «շատ յուրօրինակ` միայն կանանց մատչելի եղանակով», հաղորդել է մաքսային կոմիտեն: