AM
4 November 2003 - 14:39 AMT

ԱՅՍՕՐ ԿԱՐԵԼԻ Է ՆՈՐ ՀԱՅԱՑՔՈՎ ՆԱՅԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը չափազանց կարեւոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ` ողջ Եվրոպայի համար: Այսօր այդ մասին հայտարարել է երկօրյա աշխատանքային այցող Երեւանում գտնվող Նորվեգիայի պետքարտուղար Կիմ Տրաավիկը: Նրա խոսքերով` Օսլոն հետեւում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տարվող բանակցություններին եւ պատրաստ է ամեն կերպ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին: «Այժմ, երբ արդեն անցյալում են ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում, կարելի է թարմ հայացքով նայել բանակցային գործընթացին», – նշել է Նորվեգիայի ԱԳՆ ղեկավարը: