Ռուսաստանի կառավրությունը առաջարկել է Հայաստանի կառավարությանը երկարացնել ՀՀ գույքի փոխանցման ժամկետները ՌԴ-ին պարտքի դիմաց: ՌԴ կառավարության որոշման համաձայն, ՌԴ-ի առջեւ կուտակված ՀՀ պարտքի դիմաց ռուսական կողմին մի շարք հայկական ձեռնարկությունների փոխանցման վերջնական ժամկետը 2003 թվականի ապրիլի 5-ից տեղափոխվել է 2003 թվականի սեպտեմբերի 5-ը: