AM
3 November 2003 - 19:09 AMT

ԱՊՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՍԱՆՔՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

ԱՊՀ երկրների համագործակցության կատարելագործումը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում նոյեմբերի 14 Սանքտ Պետերբուրգում կքննարկեն միջազգային կոնֆերանսի մասնակիցները: Համաժողովը անցկացվում է ԱՊՀ պետությունների ղեկավարների որոշմամբ 2003-2004 թվականների միջոցառումների պլանի համաձայն, այսօր լրագրողներին է հաղորդել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի գլխավոր քարտուղար Միխաիլ Կռոտովը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, համաժողովի մասնակիցների թվում կլինեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարությունը, խորհրդարանական պատվիրակություններ: Կքննարվեն ԱՊՀ իրավապահ մարմինների համագործակցության աշխուժացման միջոցները` ահաբեկչական կամ այլ ծայրահեղական գործունեության ֆինանսավորման ուղիների դիտարկման եւ ոչնչացման, ԱՊՀ երկրներում «Իգլա» եւ «Ստրելա» տիպի ՀՀԶՀ-ի վաճառքի վերահսկման գործում: