AM
3 November 2003 - 15:54 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԻՆԱԳԻԾԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ԼԱՅՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԱՄՆ կոնգրեսականներ Ջոն Էնսինը, Ջեկ Ռիդն ու Բետտի Մաքկոլումը հանդես են եկել մի օրինագծի օգտին, որն ենթադրում է մշտական նորմալ առեւտրային հարաբերությունների հաստատում Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ԱՀԴՀ) հաղորդագրության համաձայն, Հայաստանի աջակցության Կոնգրեսի խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգի եւ Ֆրենկ Փալոնեի կողմից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված օրինագիծն արդեն արժանացել է 110 կոնգրեսականների աջակցությանը: Նմանատիպ օրինագիծ է ներկայացվել նաեւ Սենատ: ԱՀԴՀ-ն հույս է հայտնում, որ մոտ ապագայում Կոնգրեսը հավանություն կտա երկկողմ առեւտրի զարգացմանն ու դեպի Հայաստան ներդրումների հոսքի ակտիվացմանը ուղղված տվյալ փաստաթղթին: