AM
3 November 2003 - 15:36 AMT

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԱԽԱԼՑԽԱ ՔԱՂԱՔՈՒՄ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Խորհրդարանական ընտրությունների նախօրեին Վրաստանի հիմնականում հայաբնակ Ախալցխա քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: Վրացական աղբյուրների հաղորդագրության համաձայն, պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ի երեկոյան քաղաքի կենտրոնում, ընդդիմադիր երկու կուսակցությունների գրասենյակից ոչ հեռու: Մինչդեռ, երեկ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձայների մեծամասնությունը ստացել է Շեւարդնաձեի «Հանուն նոր Վրաստանի» դաշինքը: