AM
23 January 2012 - 15:24 AMT

Ֆրանսիական արմատական կուսակցությունից սենատորը դեմ է Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունմանը

Ֆրանսիական արմատական կուսակցությունից սենատոր Ժակ Մեզարը դեմ է Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկմանը:

«Մենք դեմ չենք օրինագծին, այն պետք է քննարկվի համապատասխան ատյաններում, բայց ոչ Սենատում»,- նկատել է նա:

Պատգամավորը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է միասին քննարկեն այդ հարցը. «Հուսով եմ` մի օր նրանք միասին կկարողանան լուծել այդ խնդիրը»: