«Point Passat» գործակալությունն կաջակցի «Նաիրի» կոնյակի ներկայացմանը ռուսական շուկայում: Ռուսական աղբյուրների հավաստմամբ, նոյեմբերի 7-23-ը «Point Passat»-ը մոսկովյան մի շարք ռեստորաններում կանցկացնի Երեւանի կոնյակի գործարանի արտադրության «Նաիրի» կոնյակի համային արժանիքները ընդգծող աղանդերի համտես: Այդ օրերին կոնյակի տվյալ տեսակը պատվիրած ռեստորանների այցելուները կպարգեւատրվեն հատուկ մրցանակով` դեպի Հայաստան տուրիստական ուղեգրով: Մրցանակը սահմանվել է «Pernod Ricard» միջազգային ընկերության կողմից, որին անդամակցում է Երեւանի կոնյակի գործարանը: