AM
17 April 2003 - 17:55 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՊԱՏԻԺ ԿՐԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ

Թուրքիան պետք է պատիժ կրի 1915 թվականի Հայոց ցեղասպանության համար: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, հայտարարել է թուրքական «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության նախագահ Ալի Էրթեմը` ելույթ ունենալով այսօր Երեւանի պետական համալսարանում: Նրա խոքերով, Թուրքիայի պարտքն է ընդունել կատարած ցեղասպանության բոլոր հետեւանքները: Ա.Էրթեմը ընդգծել է, որ «երկու երկրների միջեւ նորմալ հարաբերություններ հաստատելու համար հարկավոր է ընդունել պատմական ճշմարտությունը»: Նրա կարծիքով, առաջին հերթին Թուրքիան պարատվոր է ներողություն խնդրել ցեղասպանությունը վերապրած սերնդից: «Հայ ժողովրդի զանգվածային ոչնչացումը կատարվել է «քաղաքակիրթ» եվրոպական պետությունների անտարբեր լռության ներքո, սակայն վերջին իրադարձությունները Իրաքում ցույց տվեցին, թե որքանով են իրականում քաղաքակիրթ այդ երկրները»,- ասել է Ա.Էրթեմը: Թուրքական կազմակերպության նախագահը նշել է, որ պատժամիջոցները, որոնք կիրառվում են Իրաքի նկատմամբ, ժամանակին պետք է կիրառվեին Թուրքիայի նկատմամբ: Նշենք, որ թուրքական «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպությունը գործում է Գերմանիայում: