AM
24 Հունվար 2012 - 05:16 AMT

Մոտ 80 մլն ճապոնացի աջակցում են Տոկիոյի` 2020թ Օլիմպիադան հյուրընյալելու հայտին

Ճապոնիայում համաժողովրդական հարցումը ցույց է տվել, որ մոտ 80 մլն մարդ աջակցում է Տոկիոյի` 2020թ Օլիմպիադան հյուրընյալելու հայտին, հայտնում է sport-express.ru-ն:

Խաղերի համար Ծագող արևի երկիրի մայրաքղաքը պայքարելու է Դոհայի, Հռոմի, Մադրիդի, Ստամբուլի և Բաքվի հետ: Միջազգային օլիմպիական կոմիտեն քվեարկության հաղթողին կհայտարարի 2013թ մարտին:

Ճապոնիայում Տոկիոյի հայտը դիտվում է որպես երկրի վերականագնման արմատական քայլ` ավերիչ երկրաշարժից և ցունամիից հետո, որոնք պետությունը ցնցեցին 2011թ մարտին: