AM
24 January 2012 - 05:39 AMT

Թուրքիայի ԱԳՆ. Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը «անպատասխանատու քայլ» է

Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրիագծի ընդունումը «անպատասխանատու քայլ» է, ասվում է Թուրքիայի ԱԳՆ կողմից տարածած հայտարարությունում, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:

«Մենք քննադատում ենք այդ քայլը, որը բոլոր տեսանկյուններից կասկածելի է և անպատասխանատվության օրինակ է ներկայացնում»,-ասվում է նախարարության հաղորդագրությունում:

«Թուրքիան նախաձեռնում է բոլոր անհրաժեշտ միջոցները Ֆրանսիայի Սենատի որոշման դեմ պայքարելու համար»,-հայտարարել են դիվանագետները, հավելելով, որ երկրի ԱԳՆ «հայտարարելու է օրինագծի հանդեպ իր վերաբերմունքը բոլոր հնարավոր ամբիոններից»:

Գրեթե ութժամյա դեբատներից հետո ֆրանսիական Սենատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: «Կողմ» քվեարկել են 127, «դեմ» 86 սենատորներ: