AM
24 January 2012 - 05:59 AMT

Թուրքիան սպառնում է. Ֆրանսիայի կողմից Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունումը երկարաժամկետ հետևանքներ կունենա

«Եթե կառավարությունը այդ օրենքը ուժի մեջ դնի, դա երկարաժամկետ հետևանքներ կունենա: Ֆրանսիան կորցնում է իր ռազմավարական գործընկերոջը»,-հայտարարել է Փաիզում Թուրքիայի դեսպանի ներկայացուցիչ Էնգին Սոլակօղլուն:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

2011թ դեկտեմբերին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի ԱԺ կողմից:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: