AM
24 Հունվար 2012 - 06:49 AMT

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության հաջորդ փուլ

15-ամյա հայ գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը հաջող է մեկնարկել Եվրոպայի գեղասահքի առաջնությունում, որն ընթանում է անգլիական Շեֆֆիլդ քաղաքում: Ինչպես հայտնում է առաջնության պաշտոնական կայքը, առաջին հորիզոնականը զբաղեցրել է ռուս գեղասահորդ Եվգենի Օլյուշչենկոն` 157.52 միավորով:

Եվրոպայի առաջնությանը մասնակցում են ավելի քան 200 գեղասահորդներ 39 երկրներից: 2011թ Եվրոպայի առաջնությանը իրենց գեղասահորդների ելույթների արդյունքում, 1-ից ավելի մասնակիցներ հայտավորելու իրավունք ստացել են Ֆրանսիան, Չեխիան, Ռուսաստանը, Բելգիան, Իտալիան, Իսպանիան և Շվեդիան: