AM
31 October 2003 - 18:45 AMT

ԵԽ-Ի ԱՌՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

ԵԽԽՎ դիտարկման կոմիտեն, հնարավոր է, արդեն նոյեմբերի 5-ին հավանության արժանացնի Եվրախորհրդին անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացի մասին ԵԽԽՎ դիտարկման խմբի համանախագահներ Ռենե Անդրէի եւ Յերժի Յասկերնիի զեկույցի նախնական նախագիծը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ԵԽ-ի մամուլի ծառայությունում, մինչեւ Կոմիտեում հետագա քննարկումը զեկույցի նախագիծը կներկայացվի հայկական կողմին` ծանոթանալու եւ հնարավոր դիտողություններ ներկայացնելու համար: Բացի այդ, դիտարկման կոմիտեի նիստի ընթացքում տեղի կունենան Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններին եւ այդ ժամանակ արդեն Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին հետեւող դիտորդների հայտարարությունների լսումները: